Կառավարությունը ԵՊՀ-ին կնվիրաբերի Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը
Կառավարությունը պատրաստվում է Երևանի պետական համալսարանին նվիրել Մ. Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչի վերաբերյալ ԵՊՀ տնօրինությունը նամակ է գրել Կառավարությանը:
Նշենք, որ տվյալ հասցեում գտնվող 3140.6 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի և սպասարկման համար հատկացված 0.180192 հա հողամասի սկզբնական արժեքն է 1 899 686 126 դրամ:
Կառավարությունը որոշում է գույքը նվիրաբերել ԵՊՀ-ին՝ ելնելով նրա զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացման անհրաժեշտությունից:
