Կառավարությունը «նիսյայով» միջոցառում է անցկացրել
Այսօր` նոյեմբերի 12-ին, Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 7 միլիոն 711 հազար դրամ:
Ըստ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի` գումարն անհրաժեշտ է «Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի» նախապատրաստման և 2015 թվականի նոյեմբերի 10-ին Ջերմուկ քաղաքում անցկացման կապակցությամբ համաժողովի մասնակիցների և համաժողովին նվիրված այլ ծախսերի համար:
Հիշեցնենք, որ հիշյալ ֆորումն արդեն տեղի է ունեցել և վերջացել:
