Կառավարությունը տնտեսության գերակա ճյուղ է համարում խաղատու՞նը
analitik.am-ը գրում է. Այն, որ ՀՀ-ում մշտապես առկա են եղել պետության կողմից լուծվելիք հարցերի առաջնահերթությունների ճիշտ սահմանման հետ կապված բարդություններ, հայտնի իրողություն է: Մեր դաժան իրականության մեջ շատ հաճախ քաղաքական վերնախավի` հանձին դրա կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող Հովիկ Աբրահամյանի, ուշադրության կենտրոնում են հայտնվում այնպիսի ոլորտներ, որոնք այդքան էլ էական դեր չեն կարող խաղալ երկրի կյանքում: Դրա կողքին առատաձեռնորեն գումարներ է շռայլվում ու պետական գանձարանից ֆինանսական հատկացումներ կատարվում այնպիսի բնագավառների, որոնք չեն կարող էական ազդեցություն ունենալ մեր երկրի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու գործում:
Խնդիրն առավել սուր է ներկայումս, երբ նույն կառավարության ու նրա ղեկավարի ապաշնորհ ու փաստացի ձախողված քաղաքականության արդյունքում հասարակ քաղաքացիները կանգնել են, մեղմ ասած, փաստի առաջ:
Հայաստանը այժմ չունի տնտեսության զարգացման հստակ տեսլական: Նշենք ընդամենը մեկ հանգամանք. Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին, և սա այն դեպքում,երբ աշխատատեղերի խնդիրը թիվ մեկն է ամբողջ Հայաստանում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
