Կարծում եմ՝ ՀՀԿ-ից դուրս գալը կլիներ դավաճանություն. Լեւոն Ալթունյան
Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը:
Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ անտրամաբանական կլիներ իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել եւս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ «պերիոդ»:
«Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ՝ կառավարությունում աշխատելով եւ այն բանով, որ ես հանրապետականին անդամակցեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել եւ կուսակցությանը, եւ ժողովրդին: Ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելեւս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել եւ չգիտեմ այդ հարցերի ողջ պալիտրան», ասաց Ալթունյանը:
