Կարեւորը մորը բան չի եղել, հակառակ դեպքում՝ երկու երեխաները որբ էին մնալու
Երևանում նորածին է մահացել: «Մենք ենք այսօր իմացել, որ նման բան է տեղի ունեցել, ցավում ենք; Կարևորը մորը բան չի եղել, հակառակ դեպքում երկու երեխաները որբ էին մնալու»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը: Եփրեմյանները երկու երեխաներ ունեն. «Մեր իմանալով երեխայի սեռը տղա էր, դրա համար էլ ծնողները ցանկություն ունեին նորից երեխա ունենալու: Ծննդաբերությունը շատ բարդ է անցել, բացի դրանից երեխան խնդիրներ է ունեցել, դրա համար էլ երեխային Արտաշատի հիվանդանոցից Երեւան էին տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է»,- ասաց գյուղապետը;
