Կարեն Ճշմարիտյանի ժամացույցը `ոչ ոսկյա է `ոչ արծաթյա
Իմ ժամացույցը ոսկյա կամ արծաթյա չէ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Այսինքն, թանկ չէ՞», - դահլիճից հետեւեց լրագրողի հարցը: «Ինչի՞ նկատմամբ», - հակադարձեց նախարարը:
Ճշմարիտյանը հավելեց, որ ժամը նվեր է ստացել հին ընկերոջից, ում հետ միասին սովորել են: «Եթե խոսենք ժամացույցի արդյունաբերության մասին ընդհանրապես, ապա մենք այն շատ կարեւոր ենք համարում: Ինչպես հիշում եք, ոսկերչական արդյունաբերության, ալմաստի երեսակման եւ մի շարք այլ ոլորտների հետ միասին այն ճանաչվել է մեր տնտեսության առաջնահերթություններից», - հավելեց նախարարը:
