Կարեն Կարապետյանն անդրադարձել է Ջրառատում տեղի ունեցած միջադեպին
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը վատ է վերաբերվում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ջրառատում տեղի ունեցած միջադեպին` ավելացնելով, որ հորդորել է իր բոլոր կուսակիցներին նախընտրական շրջանում ցուցաբերել հանդուրժողականություն:
«Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»,- Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:
