Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Նախագահի ստորագրած հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում։
