Կարենի մոտից թմրանյութ են գտել
Մարտի 3-ին, ժամը 19:50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից բերման են ենթարկել Կարեն Ս.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 3 մլ տարողությամբ 2 ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդին նմանվող յուրահատուկ սուր հոտով հեղուկներով, նույն փաթեթի միջից հայտնաբերվել են նաեւ սպիտակ պոլիէթիլենային տոպրակի 2 կտորների մեջ փաթեթավորված, 1.1 գ մուգ շագանակագույն, «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մածուցիկ զանգվածներ:
Նշանակվել են փորձաքննություններ:
