Կարենը մեկ տարի, շաբաթվա ամեն 3-րդ օրը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Ազոյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Ազոյանը, լինելով 24, ապա 25 տարեկան, 2013 թվականի փետրվարի 13-ից մինչև 2014 թվականի հունվար ամիսը մարզի գյուղերից մեկում պարբերաբար՝ շաբաթվա յուրաքանչյուր 3-րդ օրը, սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքով ու համաձայնությամբ:
Ազոյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ մասերով:
