Կարգին Հայկոն ևս մասնակցում է հոսանքի դեմ թանկացման ցույցին (Video)
Ազատության հրապարակում 3 օր շարունակ ընթացող նստացույցին երեկ միացել էր նաև դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո):
Lragir.am-ին տված հարցազրույցում նա ասել է.
՛՛Ես որպես Հայաստանի շարքային քաղաքացի իմ և ընտանիքի կողմից դժգոհությունն եմ ուզում հայտնել հոսանքի թանկացմանը: Այստեղ եմ, որ մարդիկ, ովքեր ինչ-որ բան են որոշում, տեսնեն ու հասկանա, որ դեմ եմ հոսանքի թանկացմանը:
Ողջունում եմ բոլոր քաղաքացիներին, ովքեր այստեղ են, եկել են ցույց տալու ու արտահայտելու իրենց դժգոհությունը՝ առանց որի այն մարմինները, որոնք բաներ են որոշում չեն իմանա դրա մասին: Արդյունավետ կլինի, եթե շատ մարդ գա այստեղ:
Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ թանկացումը սխալ է, պետք է գան ու արտահայտեն իրենց կարծիքը՝ հակառակ դեպքում որոշում կայացնողները կմտածեն, ոև իրենց որոշումը ճիշտ է և թանկացումներն էլ՝ տեղին՛՛:
