Կարինեն սպանել է ամուսնու բացակայությամբ իր հետ սեքսով զբաղվել ցանկացող հարևանին
1in.am-ը գրում է.Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:
Կարինե Սոբչենկոն Ռուսաստանից է, բայց նրա գործով թարգման չի մասնակցում: Կարինեն հայտարարել է, որ հայերենին տիրապետում է:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Կարինեն նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չարեց՝ հայտնելով, թե առաջին հայացքից նրան հավանեց:
Կարինեն ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի հիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենն էլ մեկ այլ սենյակում է ապրել: Կարինեն ու Կարենը հարևաններ են եղել, ուրեմն:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
