Կարող է՝ 1-2 ամսից ընտրություններ լինեն. Ռուստամ Գասպարյան (Video)
1in.am-ը գրում է. «Ճանապարհային քարտեզը կուրվագծվի մեկ-երկու օրվա ընթացքում, երբ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ կներկայացնի իր որոշումը: Ծառուկյանը հստակ ասաց, որ հանրահավքներ են լինելու և́ մարզերում, և́ քաղաքում»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Վերջինս չի կարծում, որ եռյակը, շարժումը հապաղում է: Ասում է՝ օրակարգը կհստակեցվի, գործողություններն էլ ակնհայտ կդառնան:
Ռուստամ Գասպարյանը չի կարծում, որ շարժումը գնում է հերթական ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելուն: «Հերթականի մասին խոսք չի գնում, նման խոսակցություն չկա: Կարող է՝ 1-2 ամսից ընտրություններ լինեն»,-ասաց պատգամավորը:
