"Կարո՞ղ եմ ես աղոթել ձեզ համար". համացանցը պայթեցրած հուզիչ տեսանյութ
ոբի Փերսին անունով երիտասարդը որոշեց Նյու Յորքում սոցիալական փորձ կատարել հասկանալու համար՝ ու՞մ կօգնեն անցորդներն ավելի շատ, թմրամոլի՞ն, ով թմրանյութերի և ալկոհոլի կարիք ունի, թե՞ միայնակ հայրիկին, ով գումարի կարիք ունի երեխային պահելու համար:
Երբ Քոբին անտուն թմրամոլ ձևացավ, գումարը կայծակնային արագությամբ հավաքվեց: Իսկ երբ Քոլբին նստեց մայթին փոքրիկ աղջկա հետ և ցուցանակով, որում ասվում էր, որ անտուն հայրը գումարի կարիք ունի ընտանիքը պահելու համար, մի ամբողջ ժամ նրան ոչ ոք չմոտեցավ:
Եվ ահա տղային և երեխային մոտեցավ մի կին, ով գումարը դնելով ասաց. "Սա այսօր վաստակածս ամբողջ գումարն է, բայց այն ձեզ ավելի անհրաժեշտ է, քան ինձ՝ քեզ և քո աղջկան: Կարո՞ղ եմ ես աղոթել ձեզ համար":
Փոքրիկ աղոթքից հետո կինը պատրաստվում էր հեռանալ, երբ տղան կանգնեցրեց նրան և ասաց, որ սա ընդամենը բեմադրված փորձ էր, և, որ հազարավոր մարդիկ անցան այդ մայթով և նույնիսկ չնայեցին իրենց կողմը...
Ինչպես պարզվեց հետո, այս կինը նույնպես անտուն էր...
Տղան, որպես շնորհակալություն, նրան 100 դոլար տվեց և նշեց, որ նրա նման բարի մարդկանց կարիքն ունի աշխարհը:
Տեսանյութը ավարտվում է հետևյալ խոսքերով. "Երբեմն նրանք, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն, կիսվում են դրանցով ավելի շատ, քան մյուսները...":

http://www.barometer.am/news/top-news/20150309/4525/