«Կարխարգելիչ հարված»-ի կոնցեպտը ժամանակակից աշխարհում բավական ընդունված է եղել
Հաճախ ենք լսում դիտարկումներ, թե Ադրբեջանին պետք է ցավոտ կանխարգելիչ հարված հասցնել: «Կարխարգելիչ հարված»-ի կոնցեպտը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև նախկինում, բավական ընդունված է եղել, և հաճախ իրեն լավագունս է դրսևորել:
Պասիվ պատերազմի պարագայում բավական բարդ է չափել ու որոշել այն միջակայքը, որի շրջանակներում պետք է այդ հարվածը հասցնել։ Ընդ որում, այդ հարվածով դու մի քանի խնդիր ես լուծում. հակադարձում ես հակառակորդին ակտվությանը, որոշակի նյութական վնաս ես պատճառում նրան, պատժում ես արդեն իրականացված ռազմական ակտիվության համար, և ցույց տալիս, թե ինչ իրեն կսպասի, եթե այդ ակտիվությունը շարունակվի: Եվ այս ամենը այնպես է պետք անել, որ սա չվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Հեշտ բան չի:
Հ.Գ. Որքանով է տեղին, երբ մարդիկ նստած սոց. ցանցերի առջև կոչեր են անում, թե պետք է հարձակվել, պետք է առաջինը հարվածել և այլն: Ասում եմ տանից ամեն բան այնքան հեշտ է, ուստի հրավիրում ենք ձեզ մարտական հերթափահության դիրքեր առնվազն մի քանի ամսով, տեսնենք ինչ կստացվի:
