Կասկածելի հիմքեր կան, որ ահաբեկչական ակտեր կատարողները պատվեր են կատարում և այլ թիկունք ունեն...
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանcը Fnews.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհով մեկ: «Այս արարքը ոչ մի բանով չի տարբերվում Բեյրութում հնչած երկու պայթուններից, որտեղ հարյուրավոր մարդիկ են զոհվում, ես չեմ տարբերում Բերյութում, Իրաքում հնչած պայթյունները այն արարքից, որ կատարվել է Փարիզում»,-ասաց Շաքարյանցը: Նրա խոսքով եթե ահաբեկիչները գոռում են, ու վրեժ են լուծում Սիրիայի համար ապա, հիմար ահաբեկիչներ են.«Իրենց հասցեատերը Ֆրանսիան չի, քանի որ Սիրիայի գործերի մեջ Ֆրանսիան բացահայտ չի միջամտել, լրիվ ուրիշ հասցետաեր ունի սիրիական ճգնաժամը: Այստեղ ինչ որ կասկածելի հիմքեր կան, հնարավոր է, որ ահաբեկչական ակտեր կատարողները պատվեր են կատարում և այլ թիկունք ունեն: Այստեղ հարցերը շատ են, քան ինչ որ պարզ պատասխաններ, որոնք մեզ թույլ կտան հասկանալ, իրո՞ք Իսլամական պետությունն այնքան հզոր է, որ Փարիզում մի քանի ժամվա մեջ 6 պայթյուն հնչի, այն էլ հայտնի տեղամասերում, շատ հետաքրիր է»,-ասաց Շաքարյանցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհերի շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախարարությունը կապ է հաստատել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, որը տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:
