Կասկածներ կան, որ արշավը ուղղորդվում Է կառավարության շենքում աշխատող ինչ-որ անձանց կողմից...
Armintes.com-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծական եւ տեղեկատվական օղակները օրերս խստագույն հանձնարարություն են ստացել ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանից՝ պարզելու համար, թե ովքեր են այն մարդիկ, որոնք հայաստանյան մամուլում արշավ են սկսել Պն նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ:
Վերջին շրջանում մամուլում, սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվում, որոնք ոչ բարենպաստ լույսի ներքո են ներկայացնում Պնախարարի կնոջը, եւ սա լրջորեն մտահոգել Է Աեյրան Օհանյանին: Բանն այն Է, որ Օհանյանը համարում է, որ այս արշավը նպատակ ունի վարկաբեկել իրեն՝ որպես ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու:
Իշխանական շրջանակներում Աեյրան Օհանյանը պնդում Է, որ սա արմատական ընդդիմության ձեռքի գործն է, բայց նեղ շրջապատում կասկածներ Է հայտնում, որ արշավը ուղղորդվում Է կառավարության շենքում աշխատող ինչ-որ անձանց կողմից, ովքեր մտադիր են Օհանյանի ձեռքից խլել ՀՀ հաջորդ նախագահի իշխանական թեկնածուի տիտղոսը: Ամեն դեպքում, Պնախարարի ընտանիքը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների եւ հույս ունի, որ այսպիսով կկանգնեցնի իրենց դեմ իրականացվող հակաքարոզչությունը:
