Կատարվածը պատերազմի հրավեր է. ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի մեկնաբանությունը՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետ կապված.
«Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր Զինված ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարևոր է հարցի քաղաքական բովանդակությունը: ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի մասնակցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չի դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը: Ալիևի հետ որևիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է: ՍԴՀԿ–ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին և հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա»:
