Կախարդական փայտիկ փնտրելու փոխարեն վարչապետը կարող է...
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի կողմից եվրոընտնանիքը սանկցիաներ է կիրառում մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ, մյուս կողմից եվրոընտանիքի ողնաշար համարվող Գերմանիայի արտգործնախարարը Մոսկվայում հայտարարում է, որ Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել տնտեսական համագործակցությունը նորաստեղծ Եվրասիական ընտանիքի հետ: Այլևս մենք էլ ենք Եվրասիական տնտեսական ընտանիքի անդամ և այս հայտարարությունը պետք է հետաքրքիր լինի նաև մեզ:
ԵՏՄ-ն գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում և ապագայում շատ ավելի հզոր կառույց է դառնալու, քանզի Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների և հատկապես տնտեսական հարաբերությունների խորացումը ուղղակիորեն նպաստելու է ԵՏՄ-ի դերի բարձրացմանը:
Սա է պատճառը, որ Գերմանիան ցանկանոմ է հզորացնել հարաբերությունները նոր ձևավորված բլոկի հետ:
Հ.Գ. Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն այսօր պետք է ուղղակիորեն զարկ տալ տեղական արտադրությանը, քանզի ստեղծվել է շանս ԵՏՄ-ի անդամ երկրների անծայրածիր շուկաներում սպառելու հայկական արտադրանքը:
Կախարդական փայտիկ փնտրելու փոխարեն վարչապետը հետևողականորեն կարող է աջակցել տեղական արտադրողներին, ստանալ հարմարավետ վարկային ռեսուրսներ և պետական խորհրդատվությամբ կազմակերպել մրցունակ տեղական արտադրություն:
Եթե մենք սա այսօր չանենք, ինքներս մեզ չենք ներելու:
