Կախվել է 8-ամյա երեխան
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի դպրոցներից մեկում ինքնասպան է եղել 8-ամյա տղան՝ նոր ուսումնական հաստատություն տեղափոխվելուց հետո չկարողանալով լեզու գտնել իր դասընկերների հետ: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
Համաձայն տեղեկատվության՝ պատահարից առաջ երեխայի մայրը տղայի հետ դիմել է հոգեբանի ծառայությանը, քանի որ նրա մոտ տագնապածություն և վատ նյարդա-հոգեբանական դրություն է նկատվել:
Իր հերթին տղայի ուսուցչուհին պատմել է ոստիկաններին, որ «երեխան շփվող և հետաքրքրասեր է եղել, սակայն երբեմն նույնիսկ կարող էր արտասվել նկատողություն ստանալիս»:
Միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ «Ինքնասպանության դրդման» հոդվածով:
