Կայարանը տարհանվում է. պայթյունի սպառնալիքով անանուն զանգ է ստացվել
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայի Կուրսկի կայարանը տարհանվում է պայթյունի սպառնալիքով անանուն զանգից հետո:
Ըստ աղբյուրի՝ զանգը ստացել են Մոսկվայի ժամանակով ժամը 07:20-ին: Հայտնել են, որ կայարանի բեռների պահպանման պահեստում ռումբ է տեղադրված: Ընթանում է ուղևորների և կայարանի աշխատակիցների տարհանում:
Կայարանից տարհանվել է 900 մարդ:
