ԿԲ-ն հերքում է. ՀՀ կենտրոնական բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել
Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում՝ համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»,- մասնավորապես նշված է ԿԲ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
