ԿԲ-ն «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ին տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն
ԿԲ խորհրդի փետրվարի 19-ի որոշմամբ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
