Կճոյանի գործերը կբարդանա՞ն...
ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ "ԱՌԵՐՍՈՒՄՆԵՐ ԷԼԻ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԼԻՆԵՆ"
Հայտնի աղմկահարույց օֆշորային գործով այս պահին հաշվապահական, հարկային առումով փորձաքննություններ են ընթանում: "Դե վերջը Աշոտ Սուքիասյանին է պատկանել "Ձորաղբյուր"-ը, ըստ այդմ ստուգվում է նաեւ իր տնտեսական գործունեությունը",- այս մասին Criminal.am-ի հետ զրույցում ասաց օֆշորային սկանդալի գլխավոր հերոս, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը:
-Իսկ նոր առերսումներ սպասվո՞ւմ են սույն գործի շրջանակներում:
- Իհարկե, առերսումներ էլի որոշ անձանց հետ կլինեն, բայց, թե երբ կամ ում հետ, դա քննիչն է որոշում, ես չեմ կարող ասել:
-Իսկ հնարավոր համարու՞մ եք, որ գործի շրջանակներում հարցաքննվեն նաեւ Նավասարդ Կճոյանն ու նախկին վարչապետը, քանի որ գործարար Փ. Հայրապետյանը նման դիմում-խնդրանքով դիմել է դատախազին:
-Հայրապետյանը չգիտեմ ինչ է ասում, բայց դա քննիչն է որոշում, թե ում կանչելու անհրաժեշտություն կա, եթե կլինի կկանչի, եթե ոչ` ոչ: Թե չէ Հայրապետյանի ցանկություններով լիներ, հիմա շատ բաներ կարող էր լինել: Հետո, եթե իմ պաշտպանյալը նշում է, որ էդ անձիք տեղյակ չեն եղել, որ իրենց ստորագրությունները նմանեցվել են, այդ դեպքում, էդ անձանց, որպես ի՞նչ հարցաքննեն:
