Կեցցե հերթական Նոր Տարին, որ նորից կբացի լույսն աղքատության, թե մտքի, թե վարքի, թե կենցաղի
Տարին փակվում է և մեր ապաշնորհ ԿԳՄՍ չգիտեմ ինչ կառույցը, որտեղ ով ասես՝ գործից հասկացող ու չհասկացող, աշխատում է, ինչ ուզում որոշում են, ինչ ուզում հաստատում են, ինչ ուզում փակում են, ինչ ուզում բացում են։ Այո, տարին փակվում է և լավ է գոնե հիշեցին ԿՈՄԻՏԱՍ֊150 ու ԹՈՒՄԱՆՅԱՆ֊150 Մանսուրյան֊80 ու Ամիրխանյան֊80, լավ կլիներ հիշեին ՕՏՅԱՆ֊150, ԷՄԻՆ֊100, ԳՈՀԱՐ֊95 և մեր համեստ մտավորական՝ ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ֊80 ու էլի շարքը մեծ է, ուղղակի ձեր կանտոռայում գործով զբաղվողներն են քիչ, ձեր մոտ քնում արթնանում և որոշումներ է հաստատվում ազգադավ, սերնդապիղծ, հայրենաքանդ գործընթացների։ Կեցցե հերթական Նոր Տարին, որ նորից կբացի լույսն աղքատության, թե մտքի, թե վարքի, թե կենցաղի։

ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
