«Կենտրոն մաքրության» աշխատողակիցներին հուզող հարցերին Երևանի քաղաքապետարանն ընթացք կտա
«Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցներին երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ընդունել են Երևանի քաղաքապետարանում, լսել են նրանց կողմից բարձրացված հարցերը, որոնք կքննարկվեն եւ պատասխան կտրվի,- shabat.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ աշխատակիցները տարբեր հարցեր են բարձրացնում, նրանք ցանկանում են իմանալ իրենց ճակատագիրը, մի մասը վերջնահաշվարկ է պահանջում, վարորդներին առաջարկում են այլ ընկերությունում աշխատել, բայց նրանք չեն ցանկանում, ասում են, թե ցանկանում են նոր մեքենաները վարել, բայց դրանց քանակն էլ սահմանափակ է:
«Նրանց կողմից բարձրացված հարցերը կքննարկվեն և ընթացք կտրվի»,-հայտնեցին քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցներին դեկտեմբերի 1-ին հայտնել են, որ իրենք ազատված են աշխատանքից, այնինչ պարտավոր էին նախապես հայտնել, որ մարդիկ կարողանային իրենց համար նոր աշխատանք։ գտնել: Ընկերության աշխատակիցներին քաղաքապետարանում խոստացել են ընդունել դեկտեմբերի 26-ին և լուծել վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:
Հիշեցնենք նաև, որ «Կենտրոն մաքրություն» ԲԲԸ-ն լուծարվել է Երեւանի Կենտրոն համայնքի աղբահանությունը լիբանանյան «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո:
