Կեղծ թղթադրամներով վճարել է մարմնավաճառին
25-ամյա Համլետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու համար, որոնք իրացրել է մարմնավաճառին և անկախ իր կամքից՝ «գործն» ավարտին չի հասցրել:
Ըստ մեղադրանքի՝ Համլետը 2015թ. մարտի 19-ի կեսօրին, Երևան քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող բնակարաններից մեկում, գունավոր տպիչ սարքի միջոցով, պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 ՀՀ դրամ և 4 հատ 5000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ, իսկ 2 օր անց՝ ժամը 01:00-ի սահմաններում, ընդհանուրը 25.000 կեղծ դրամը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում իրացրել է մարմնավաճառությամբ զբաղվող մի կնոջ՝ մնացած 4000 կեղծ դրամը պահելով իր մոտ:
մանրամասն՝pastinfo.am-ում
