ԿԳ նախարարությունում հնարավոր է նոր նշանակում
ՀՀ կառավարության մարտի 10-ին նիստի օրակարգում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելու է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ: Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Նաիրի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար»:
