ԿԳԲ-ի նախկին աշխատակից չի լինում և մեր կյանքի ոչ մի փուլ անհետ չի անցնում.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է այն կարծիքի հետ, որ ԿԳԲ-ի (ՊԱԿ) նախկին աշխատակից չի լինում։ Այս մասին Պուտինն ասել է CBS եի PBS ամերիկյան հեռուստաալիքների լրագրող Չարլի Ռոուզի հետ զրույցում, որը ներկայացրել է Կրեմլի պաշտոնական կայքը, փոխանցում է Gazeta-ն։
«Գիտեք, մեր կյանքի ոչ մի փուլ անհետ չի անցնում։ Ինչով էլ մենք զբաղվենք, ինչ էլ որ անենք, այդ գիտելիքները, այդ փորձը միշտ մնում են մեզ հետ, եւ մենք դրանք ինչ-որ կերպ օգտագործում ենք։ Այդ իմաստով, այո, նրանք ճիշտ են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով արտաքին հետախուզության մարմիններում իր աշխատանքի մասին հարցին։
