ԿԳՆ-ից՝ նախկին նախարարներին. ուշագրավ գնում
Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս մի ուշագրավ գնում է կատարել: Ուշագրավը ոչ այնքան ձեռքբերվող ապրանքն էր, որքան այն վաճառողը: ԿԳՆ-ն «Բնագետ» ՍՊԸ-ից 7.9 միլիոն դրամով ձեռք է բերել 5700 մանկավարժական պարբերական: Իսկ «Բնագետ» ՍՊԸ-ն պատկանում է ԿԳ նախկին նախարար, այժմ ԳԱԱ փոխնախագահ Էդուարդ Ղազարյանին, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ԼՂՀ Մշակույթի եւ Կրթության նախկին նախարար, ԵՊՀ Միջազգային կրթական կենտրոնի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Կամո Աթայանին, այսինքն՝ մարդիկ, ովքեր օրվա տեսանելի մասը կրթության և գիտության համար աշխատում են հանուն բարձր արժեքների՝ դժգոհելով ցածր աշխատավարձից, բայց կուլիսներում ծավալում են տնտեսական գործունեություն: Ի դեպ, Կամո Աթայանն էլ հենց այդ ՍՊԸ-ի տնօրենն է:
