Կհայտնվի՞ արդյոք Dislike (Չհավանելու) ֆունկցիան «Facebook»-ում
«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննարկում է, թե արդյոք ներդնի սոցիալական ցանցում «dislike» (չհավանելու) ֆունկցիա՝ հակադիր «like»-ին, նրանց համար, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց դժգոհությունը կամ անհամաձայնությունը: Հաղորդում է «Բի-Բի-Սի» հեռուստառադիոկայանը:
Նա հայտարարել է, որ «dislike»-ը ամենապահանջված ֆունկցիաներից է «Facebook»-ում, որի համար նրան շատ հաճախ են խնդրել: Սակայն, ըստ Ցուկերբերգի, եթե այս ֆունկցիան ավելանա, կարեւոր է դա անել այնպես, որ այն չդառնա միջոց՝ նվաստացնելու կամ վնասելու հեղինակի անձը կամ գրառումը:
Ըստ «Facebook»-ի հաշվարկների, ամեն օր այս սոցիալական ցանցում հայտնվում են 4,5 մլրդ «like»:
«Մենք արդեն մտածում ենք, թե ինչ կարող ենք անել, որ մարդիկ կարողանան ավելի ընդլայնված ձևով արտահայտել զգացմունքները ցանցի մեջ: Շատ հաճախ, սոցիալական ցանցերում մարդիկ կիսվում են տխուր իրադարձություններով իրենց կյանքից: Հաճախորդները ասում են մեզ, որ նրանք անհարմար են զգում տեղադրել «Like» նման իրավիճակում: Այն, իրենց կարծիքով, պատշաճ արձագանք չէ: Ոմանք խնդրում են տեղադրել է «dislike», որպեսզի կարողանան ասել, որ «Սա լավ չէ», – ասել է Մարկ Ցուկերբերգը:
«Like» համակարգը շատ է քննադատվել, հատկապես նրա համար, որ կեղծ «like»-ի միջոցով արհեստականորեն բարձրացնում են ապրանքանիշի կամ կարգավիճակի հեղինակությունը և ճանաչվածությունը:
