«Կիա»-ն և «Մազդա»-ն բախվել են, որի արդյունքում ավտոմեքենաներից մեկի սրահում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 9-ին` ժամը 00:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ` Ի. Ա., ծնվ. 1991 թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ` Ա.Պ, ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:21-ին, մարվել՝ 00:36-ին:
Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը:
