Կիևյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Ժամեր առաջ Կիևյան կամրջից ցած նետված և Հրազդան գետում հայտնված 15-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել է Արմենիա ԲԿ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ աղջիկը գլխուղեղի և կրծքավանդակի վնասվածքներ է ստացել և ներկայումս նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ամեն ինչ արվել է, առայժմ վիրահատության հարց չի դրված»,- դժգոհությամբ պատասխանեց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը` չցանկանալով պարզաբանել, թե ամեն ինչ ասվածն իրենից ինչ է ենթադրում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը Պռոշյան գյուղի բնակիչ է: Նա Կիևյան կամրջից ցած է նետվել ժամը 16:03-ին:
