Կիմ Չեն Ընը միջազգային մրցանակի է արժանացել որպես «հմուտ քաղաքական գործիչ»
Tert.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պարգևատրվել է ինդոնեզական Suharno Center ինստիտուտի կողմից` խորհրդանշական մրցանակ ստանալով որպես «աշխարհի կտրվածքով հմուտ քաղաքական գործիչ»:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կոմունիստական փակ ռեժիմի ղեկավարը պարգևատրվել է «նեոգաղութացման և իմպերիալիզմի դեմ մղած արդյունավետ պայքարի համար»:
«Մենք այս մրցանակը շնորհում ենք Կիմ Չեն Ընին իր նախնիների գաղափարախոսությանը չդավաճանելու և իմպերիալիզմի դեմ անդադրում պայքարելու համար»,- ասել է Suharno Center-ի ներկայացուցիչներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում այս մրցանակին են արժանացել Մահաթմա Գանդին և Աուն Սան Սու Չժին:
