Կինն իր երեխաներին պահում է ավտոբուս մաքրելով եւ արյուն հանձնելով
Երեւանի Նորքի առաջին զանգվածի Ջուղայի փողոցի 5-րդ շենքի 58 հասցեում բնակվող չորս անչափահաս երեխաների մայր Անահիտ Սեդրակյանն իր ընտանիքը պահում է հիմնականում բարեգործությունների միջոցով։ «Հիմնական աշխատանքս էն է, որ գնում եմ, 44 համարի ավտոբուսները մաքրում։ Օր է լինում՝ 1000 դրամ եմ ստանում, օր է լինում՝ 1500 դրամ ու դրանով պահում եմ երեխաներիս։ Երկու երեխաներս գտնվում են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում, երկուսը մանկապարտեզ են հաճախում։ Պայքարում եմ, որ գիշերօթիկ դպրոցի երեխաներիս էլ բերեմ ինձ մոտ, նրանց վրա էլ տարածվի իմ գուրգուրանքը։ Երկու ամիսը մեկ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արյուն եմ հանձնում, որ կարողանամ ինչ-որ կերպ երեխաներիս ապրուստի հարցը լուծել»,- ասում է Անահիտը։
Անահիտի ամուսինը մեկ տարի առաջ հեռացել է ընտանիքից, եւ ինքն առ այսօր նրանից ոչ մի տեղեկություն չունի՝ որտեղ է գտնվում, ինչով է զբաղվում։ Երեխաներն անցյալ տարվա սեպտեմբերից նպաստ չեն ստանում, որովհետեւ իրենք ոչ մի տեղ գրանցված չեն։
«Մինչեւ անցյալ տարի ապրում էի Երեւանի Շենգավիթ համայնքում, սկեսրոջս տանը, հետո ամուսնուս եղբայրը եկավ եւ մեզ դուրս արեց։ Նորքի առաջին զանգվածում գտնվող Ջուղայի փողոցում էլ չեն գրանցում, քանի որ վթարային շենք է, այնտեղ ոչ ոքի չեն գրանցում»,- ասաց մեր զրուցակիցը։
մանրամասները՝ hraparak.am-ում:
