Կինն սպանել է իրեն սեռական հարաբերություն առաջարկած տղամարդուն
42-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արած տղամարդուն, որի հետևանքով վերջինս մահացել է:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ կինը 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով ոմն Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրք 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
