Կին վարորդը վրաերթի է ենթարկել թատրոնի փոխտնօրենին
Այսօր՝ հունիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Զաքյան փողոցում` թիվ 1 շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 47-ամյա Սյուզաննա Մուշեղյանը իր վարած Opel մակնիշի 30 OS 194 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 72-ամյա Լարիսա Դավթյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Առավել մանրամասն`shamshyan.com-ում:
