«Կինը գիտի իր գինը». անկեղծանում է Սյուզան Մարգարյանը
Երգչուհի Սյուզան Մարգարյանը Cosmopolitan-ի հարցերին պատասխանելիս փոքրիկ դադարներ էր առնում խոսքի մեջ, կարծես՝ փորձելով հոգու ամենախոր անկյուններից հանել երջանկության իր սահմանումները...
Զրուցել է Գայանե Ասրյանը
-Ինչպե՞ս եք պատկերացնում կանացի երջանկությունը, ի՞նչ պետք է ունենա կինը, որ իրեն երջանիկ, բավարարված և գնահատված զգա։
-Կարող եմ միանշանակ ասել, որ կնոջ համար երջանկություն են ընտանիքը, զավակները, հարազատների ուշադրությունը, բայց նաև լիակատար երջանկության համար կինը պետք է իրեն որպես անհատ դրսևորի: Եթե իր մասնագիտության մեջ կինը հաջողակ է, դա լրացնում է երջանկություն ասվածը: Կինն իր ուսերին հոգս վերցնող է, և նա կարիք ունի ոչ թե որ իր փոխարեն դա տղամարդն անի, այլ բավական է, որ վերջինիս կողմից այն ուշադրության և գնահատանքի արժանանա:
-Երբեմն անլիարժեքության զգացում ունենում են նաև հաջողակ և սիրված կանայք, ինչպե՞ս լցնել փոքրիկ դատարակությունները և կանացի ուրախություններ պարգևել ինքներդ ձեզ։
-Ես կարծում եմ, եթե մենք թուլանանք, մեր դատարկությունները գլուխ կբարձրացնեն, որովհետև բոլորիս է հատուկ այդ դատարկության մեջ հայտնվելը: Այդ դատարկությունը մարդուն կարող է հիվանդության դուռը հասցնել, պետք է պայքարել, պետք է դրանք քեզ մոտ չթողնել: Եթե ես ուժեղ չլինեի, կարող էի հայտնվել այդ դատարկության մեջ:
-Ինչո՞վ է ուժեղ կինը ու հատկապես կինը՝ մեր օրերում:
-Կինը ոչ մի իրավիճակում չպետք է կորցնի կանացիությունը: Սրա մեջ ուժ կա: Կանացի կինն ավելի ուժեղ է, քան իրեն ավելի տղամարդու պես դրսևորող կինը. դրանք թույլ տեսակներ են: Տղամարդիկ միանշանակ սիրում ու գնահատում են կանացի կանանց: Իմ օրինակով ասեմ, որ ես ուժեղ ամուսին ունեմ, տղամարդ, ում խոսքը, վարքագիծը ստիպում է ինձ, որ կանացիությունս չկորցնեմ:
Այսօր կինն ավելի համարձակ է, հարդարված, գիտի ինչպես դուր գալ տղամարդուն: Նա գիտի իր գինը: Սակայն ամեն ինչ, իմ կարծիքով, պետք է սահմանների մեջ լինի, այդ թվում՝ նաև իմ նշած համարձակությունը: Բոլոր դեպքերում կինը պարտավոր է իմաստուն լինել:
- Սերը անմնացորդ նվիրու՞մ է, թե՞ սեփական տեսակը ճանաչելու հնարավորություն։ Ինչպե՞ս այն թակեց Ձեր դուռը:
-Սերը սիրելու է համար է: Ես շատ եմ մտածել՝ ինչ կարող էր լինել տարբեր իրավիճակներում, եթե սերը պակասեր կամ քեզ հետ չլիներ, և հասկացել եմ, որ եթե սիրում ես, ներում ես, վստահում ես, հավատում ես:
Մենք ամուսնուս հետ համակուրսեցիների էինք և լավ ընկերներ: Մեր հարաբերություններում ամեն ինչ սիրուն ստացվեց, ես հասկացա, որ նա իմ օդն է: Ես հասկացա, որ սա այն զգացմունքն է, որի մասին երազում էի և փնտրում:
-Ինչ-որ տեղ՝ Ձեր կյանքի ավելի վաղ տարիքում, եղե՞լ են սխալներ, որ կցանկանայիք մտովի հետ գնալ և ուղղել դրանք։
-Ես մտովի հետ գնալ չեմ սիրում: Մարդուն տրված են սխալներ, շատ բաներ, միգուցե կցանկանայի այլ կերպ լիներ, սակայն դա կյանքի շղթա է: Եթե ինչ որ քայլեր չլինեին, գուցե ես չունենայի այն, ինչ այսօր ունեմ: Այստեղ խառն է և՛ ճակատագրի մատը, և՛ իմ մտածելակերպը: Ես կարողանում եմ շատ արագ սթափվել և կանխավ նախազգում եմ, որ սխալ եմ գործում. փորձել եմ և փորձում եմ կանխել սխալներս։
Շարունակությունը՝ cosmo.am-ում:
