Կինը հայտարարել է, որ «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդ իրեն բռնաբարել են
Գյումրեցի 38-ամյա կինը հայտարարել է, որ շոգեբախնիքում 4 տղամարդ բռնաբարել են իրեն, ապա՝ գումար հափշտակել:
Ըստ մեղադրանքի՝ կինը, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, սուտ հաղորդում է տվել, թե իբր 2014թ օգոստոսի 9-ին «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդիկ բռնաբարել են իրեն, իսկ նրանից մեկը, իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
pastinfo.am
