Կիպրոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
