Կիրկորովը վնասվածք է ստացել «Սլավյանսկի բազար» փառատոնի ժամանակ
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը Վիտեբսկում անցկացվող «Սլավյանսկի բազար» փառատոնում ելույթ ունենալու ժամանակ ոտքի լուրջ վնասվածք է ստացել: Չտեսնելով աստիճանները, երգիչը ազգույշ քայլ է արել, որի արդյունքում վնասվել է նրա ոտքը: Չնայած դրան, Կիրկորովը շարունակել է իր ելույթը և նույնիսկ ելույթ է ունեցել ուկրաինացի երգչուհի Իրինա Բիլիկի հետ: Միայն ելույթից հետո երգիչը նկատել է, որ ոտքը այտուցվել է և կապտել: Այժմ նա բուժում է ստանում և կարողանում է տեղաշարժվել միայն հենափայտի օգնությամբ: