Կիրովում սառցե կտորը ընկել է նորածնի սայլակի վրա
Տղան հրաշքով փրկվել է, սակայն, ստացել է ծանր վնասվածքներ: Երկար ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում է ren.tv լրատվականը:
Հարուցված գործն այժմ քննվում է դատարանում: Երեխայի մայրը խնդրում է պատժել մեղավորներին: Մեղադրյալի աթոռին է հայտնվել կոմունալ ծառայության աշխատակիցը, սակայն, երեխայի մայրը կարծում է, որ ամբողջ կազմակերպությունն է մեղավոր:
Կոմունալ ծառայության ներկայացուցիչներն իրենց հերթին մեղքը գցում են տան բնակիչների վրա: Հայտնում են, որ սառույցը եղել է ոչ թե տանիքի վրա, այլ՝ տան պատշգամբի: Իրենց հերթին թոշակառուները հավաստիացնում են, որ միշտ մաքրել են իրենց տարածքը:
