Կիսամերկ նկարել է ընկերուհուն, խոստացել ջնջել, բայց տեղադրել է «Odnoklassniki.ru»-ում
Փաստինֆոն գրում է. 52-ամյա տղամարդը հեռախոսով նկարել է ըկերուհուն, խոստացել ջնջել, սակայն տեղադրել է սոցիալական ցանացում:
Ըստ մեղադրանքի՝ Լյովա Քիշմիշյանը 2008թ. մինչև 2013թ ընկած ժամանակահատվածում Ռ-ի հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ, որի ընթացքում տղամարդն իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է ընկերուհուն կիսամերկ վիճակում, պայմանով, որ հետագայում կջնջի, սակայն հետագայում վերջինս դրանք ներբեռնել է «Օդնոկլասնիկի» կայքում:
Լյովա Քիշմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
