Կիսլովոդսկում 19-ամյա հային կասկածում են 14-ամյա աշակերտուհու սպանության մեջ
Կիսլովոդսկում ձերբակալել են 14-ամյա աշակերտուհու սպանության մեջ կասկածվողին: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Ինչպես հայտնում են Lifenews-ը, աղջկան քարերով մահացու ծեծի են ենթարկել:
Դաժան հանցագործության իրագործման մեջ իրավապահները կասկածում են 19-ամյա Արտյոմ Հակոբյանին: Կատարվածից մեկ օր անց տղան հսոցիալական ցանցում նամակ է հրապարակել, որում խոստովանել է, որ աղջկան սպանել է անպատասխան սիրո պատճառով: Նույն գրառման մեջ նա նաև հաջողություն է ասել բոլորին՝ հայտարարելով, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել:
