Կլինե՞ն պաշտոնանկություններ «Նուբարաշեն»-ի ՔԿՀ-ում. պարզաբանում
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու: Նաև բացառված չեն անգամ պաշտոնանկությունները: Slaq.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը շրջանառվող լուրերի հետ կապված նշեց, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով և նման տեղեկության չի տիրապետում:
