«KLM» ավիաուղիների ինքնաթիռը վեր է ածվել հյուրանոցի
«KLM» հոլանդական ավիաուղիներին պատկանող հին ինքնաթիռներից մեկը, որը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով մեկ, վեր է ածվել հյուրանոցի:
Ինքնաթիռը կայանված է Ամստերդամի «Schphol» օդանավակայանում: Նրա արտաքին տեսքը մարդատար ինքնաթիռ է հիշեցնում, սակայն մտնելով ներս՝ հայտնվում ես մի շատ հարմարավետ բնակարանում:
Նստատեղերի շարքերը հանվել են և փոխարինվել ննջարաններով, երեխաների մահճակալներով և ընդարձակ հյուրասենյակով: Այնտեղ կա նաև գրադարան, տնային կինոթատրոն, երկու խոհանոց և 8 լոգարան:
Սակայն «KLM» ինքնաթիռ-բնակարանն այստեղ է ընդամենը 3 օրով՝ նոյեմբերի 28-ից 30-ը:
