1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԿԼՈՈՒՆԱԴԱՆ ԱՎԱՐՏԵՔ. ՈՉ ԹԵ ՔՆԵՔ, ԱՅԼ ՔՆՆԵՔ, ԵՒ ԲՌՆԵՔ ԻՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

Մեր Հերոս Տղաների շիրմաքարերի պղծումը՝ չլսված ու խայտառակ այլանդակություն էր, թրքություն ու վանդալիզմ՝ ուղղված մեր պետության ու ազգային ինքնության դեմ: 
Եռաբլուրում տեղի ունեցած բարբարոսությունը հատեց բարոյականության գիծը, քանի որ տեղի ունեցածը՝ դաշույնով հարված էր Հայի մեջքին:
Եւ այս վտանգը, դամոկլյան սրի պես այնքան կմնա մեր գլխին կախված, քանի դեռ մեր ներքին թշնամին ոչնչացված չէ…

Իսկ մեր Հերոսների շիրիմները անարգած այսօրվա միաջբիջը՝ 51-ամյա կին ԱՐԱՐԱԾԸ, ով արագ անցավ ոստիկանության կադրով՝ (եւ ում դեմքն անգամ չտեսավ հանրությունը), այս անհասկանալի երկոտանին, այլեւս Սաֆարովի հոգեզավակն է մեր երկրում: Այն երկրում, որի ազատության սահմանները՝ մեր հերոս տղաները, մեր քաջորդիները գծել են արյամբ: Ներեցեք մեզ տղաներ, մեր Հերոսներ, մեր Հերոսների ծնողներ ու հարազատներ, ներեցեք, որ մեր միջի վայրագ ՖԱՇԻՍՏԻ ձեռքը չենք կարողացել բռնել…

Այս եղկելի ու դատապարտելի արարքը, կրկնում եմ. ապտակ է՝ մեր ազգային արժանապատվությանը, մեր լինելիությանը, մեր Հայու գենի պահպանությանը: 

Եւ այս անպատվությունը կարելի էր կանխել, եթե «Եռաբլուր» Պանթեոնում պատշաճ ծառայություն իրականացվեր: Ու եթե ամիսներ առաջ հայրենի իրավապահները ոչ թե քնեին, այլ քննեին ու բռնեին այն ստորաքարշ հանցագործին, ով անամոթաբար ու լկտիաբար գողություն էր կատարել հերոս Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայից, ապա այս վայրագության ականատեսը՝ գուցեեւ չդառնայինք:

Եւ առհասարակ. էդ որ վեր եք կենում ու Ձեր «ռազմերներից» մեծ հայտարարություն եք անում. հող երկիր, հայրենիք պահելու, ու այն սիրելու մասին, բարի եղեք նախ եւ առաջ պահել ու փայփայել մեր ՈՒԽՏԱՏԵՂԻՆ:

Կլոունադան՝ ավարտեք: Վերջապես լրջացեք, եւ միջոցներ ձեռնարկեք. բավարար հսկողություն, ինչպես նաեւ տարածքի ամբողջական տեսահսկում եւ զինված պահակություն սահմանեք, որպեսզի մոմն արյունի հետ խառնող ԱՐՆԱԽՈՒՄԸ չկարողանա պղծել մեր հավատի եւ զորության ՍՐԲԱՏԵՂԻՆ:

Բոցաշունչ հայտարարություններ անելու փոխարեն, քայլ արեք պարզելու՝ թե քանի ցիստեռ արյուն էր հոսում այդ ԱՆԵԾՔ ՀԱՆՈՂ կնոջ օրգանիզմում, որ բավականացրեց բազում շիրմաքարեր պղծելուց հետո, պղծելու  նաեւ մեր Հերոսների շիրիմները Եռաբլուր Պանթեոնում՝ մեն-մենակ…


Կարծում եմ, շատ արագ եւ օպերատիվ կերպով պետք է պարզել, թե ի՞նչ հիվանդությամբ է տառապում 51-ամյա այս ԴԵՐՎԻՇԸ, ով մի «պոլկ» ԱՆԱԴԵԿՎԱՏԻ գործ է հասցրել անել այս ժամանակահատվածում:

Հ.Գ

Անհամբեր սպասում ենք Առողջապահության նախարարության արձագանքին. շուտափույթ պատասխաններ տալու՝ 51-ամյա այս ԳՏՆՎԱԾԻ առողջական խնդիրների վերաբերյալ: Հասկանալու՝ ՄԵՂՍՈՒՆԱԿ է՞, թե՞ ոչ այս ՄՈԼԱԳԱՐԸ, որպեսզի կողմնորոշվենք. թե որ կառույցներին ենք հասցեագրելու մեր հաջորդ հարցադրումները:

Հ.Գ1

Հազար ասեցինք. ֆեյք բռնելուց , վոյաժներ անելուց, Ձեզ պարգեւատրելուց առաջ. մտածեք երկրի անվտանգության, ՀՀ քաղաքացու, եւ վերջապես մեր ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին:

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 
Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan