Կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Փաշինյանն այս անգամ չպետք է առաջադրվեր վարչապետի թեկնածու:
«Առաջին ընտրության դեպքում պետք է առաջադրվեր: Երկրորդի դեպքում դրա կարիքը չեմ տեսնում: Չառաջադրվելու դեպքում ԱԺ-ն լուծարվելու էր, այն՝ ինչը նրանք ուզում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Լրագրողի դիտարկամանը, թե հնարավո՞ր է՝ մտահոգություն ունեն, որ առաջադրում են վարչապետի թեկնածու, Բաղդասարյանն արձագանքեց.
«Ի՞նչ մտահոգություն: Չառաջադրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է. այն, ինչ ուզում են նրանք»:
Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն ինչ ցուցակով, կորոշեն ՀՀԿ համաժողովի ժամանակ, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: