"Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել" արտահայտության համար չեմ ներելու Էրդողանին". Սելինա Դողան
Երկար տարիներ անց առաջին անգամ Թուրքիայի խորհրդարան անցած հայ կին պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, թե երբեք չի ներելու նախագահ Էրդողանին՝ "Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել" բառերի համար:
Թուրքական Sozcu պարբերականի հետ զրույցում ընդդիմադիր "Ժողովրդա-հանրապետական" կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Սելինա Դողանը հայտարարել է, թե ինքը աշխատելու է ոչ միայն հայերի, այլև ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչների համար:
Սելինա Դողանը նշել է, թե Թուրքիայի համար լրջագույն խնդիրներից է այլատյացությունն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականությունը:
Անդրադառնալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններին, Սելինա Դողանը շեշտել է. "Երբ հանդիպեմ Էրդողանին, ասելու եմ. "Կներեք, ես հայ եմ" : Ես Էրդողանի՝ "Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել" արտահայտության համար երբեք չեմ ներելու նրան",-ասել է Սելինա Դողանը:
