«Կներես, որ չկարողացանք փրկել». Սերժ Սարգսյանը՝ զոհված օդաչուի մորը (Տեսանյութ)
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:
Արարողությանը ներկա էին Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ղեկավարները, վարչապետ Հովիկ Աբրահմյանը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիների հոծ բազմություն:
«Կներես, որ չկարողացանք փրկել»,-«Yerkir.am»-ի փոխանցմամբ՝ մոտենալով զոհված օդաչուներից մեկի մայրիկին՝ ասաց Սերժ Սարգսյանը:
